Ավստրիայի դաշնային կանցլերը եղել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղում

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնակատար Տիբոր Կոզման Օձիսի անցակետում հյուրընկալել է Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի գլխավորած ավստրիական պատվիրակությանը, հայտնում է Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Տվյալների համաձայն, Կոզման ներկայացրել է ԵՄ դիտորդական առաքելության գնահատականը՝ տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ։

«Նա պատվիրակությանը մասնավորապես տեղեկացրել է վարչական սահմանային գծով կանոնավոր երթևեկության համար Օձիսի անցակետի երկարաձգված փակման մասին։ Նա պարզաբանել է, որ դա, ի լրումն շարունակվող «սահմանային» գործողությունների, հանգեցրել է վարչական սահմանային գծով տեղի բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների։ Այս սահմանափակումների հետևանքով կոնֆլիկտներից տուժած բնակչությունը առողջապահական խնամքից, կրթությունից, գույքից և ջրից քիչ կամ ընդհանրապես զրկված է»,- նշված է ԵՄ դիտորդական առաքելության տարածած տեղեկատվության մեջ։

Նշվում է նաև, որ Կոզմայի ընդգծմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը` ԵԱՀԿ-ի հետ միասին, երկար ժամանակ կոչ է անում վերականգնել անցակետի աշխատանքը միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի ձևաչափով:

Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամերը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանն ընթանում է շատ ճիշտ ուղղությամբ:

Ընդգծվել է տարածաշրջանի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միասնական ջանքերի կարևորությունը