Գելաթիի վանքի տանիքի և պահպանման հիմնախնդիրները. հետազոտություն

Վրաստանի մշակույթի նախարարությանը կից Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պահպանության գիտահետազոտական ազգային ​​կենտրոնը հրապարակել է Քութայիսիի շրջանի Գելաթիի վանքի որմնանկարների վերաբերյալ հետազոտություն, որում ներկայացված են մի շարք պահպանության խնդիրներ։

Կենտրոնը հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները չեն կատարվում: Ըստ կենտրոնի`

  • չկա հուշարձանների կառավարման կոմիտե,
  • հուշարձանն արդեն հիմնովին վերանորոգման կարիք ունի, բայց կառավարման պլանը չի գործում,
  • հուշարձանի պահպանության ծրագիր չի մշակվել, աշխատանքներն ընթանում են քաոսային ու անկազմակերպ,
  • Գելաթիի խնդիրների վերաբերյալ Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությանը կից Համաշխարհային ժառանգության խորհրդի դերը լիովին ձևական է,
  • կենտրոնը մեթոդական սխալ է համարում կղմինդրի տանիքը ոչ թե փայտե մակերեսի, այլ մեկ պինդ զանգվածի վրա կազմակերպելը, քանի որ դա օդափոխության հնարավորությունից զրկում է։

Ըստ ուսումնասիրության՝ ամբողջական, ամուր տանիքը Գելաթիի վանքը պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն է, որը պետք է նախագծեն համապատասխան փորձ ունեցող միջազգային մասնագետները:

Ազգային հետազոտական ​​կենտրոնը կարծում է, որ արևմտյան թևում կիրառվում է տոնայնացման-վերականգնման մոտեցումը, որը սկզբունքորեն հակասում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և Վրաստանում ընդունված ու ընդհանուր սկզբունքներին։

«Գելաթիում կիրառված մոտեցումը` ռեստավրատորների միջամտությունը սկզբնական գիպսին, պատմական իրականությունը նրանց մեկնաբանած իրականությամբ փոխարինելը, ըստ էության՝ առաջացնում է պատկերի կեղծում և վնասում է համաշխարհային ժառանգության հուշարձանի տեսքը»,- նշված է հետազոտության մեջ։