ԵՄ կարգավիճակը վերջ կտա բևեռացմանը. Ղարիբաշվիլի

Բրատիսլավայում ընթացող գլոբալ անվտանգության ֆորումում ֆրանսիացի լրագրողը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հարց է ուղղել Վրաստանում բևեռացման ավարտի վերաբերյալ:

Մասնավորապես, ֆրանսիացի լրագրողը վարչապետին հարցրել է. «Ձեզ հանձնարարված 12 կետերից մեկը ապաբևեռացումն է։ Եթե ​​հնարավոր է, ավելի մանրամասն պատմեք այդ խնդրի մասին»:

Ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է՝ բևեռացմանը Վրաստանում վերջ կտա թեկնածուի կարգավիճակ ստանալը:

«Եթե մենք ցանկանում ենք GLOBSEC-ի հաջորդ գագաթնաժողովում չհնչեցնել այս հարցը, և չլինի բևեռացում, ապա մեզ կարգավիճակ տվեք: Կարգավիճակը վերջ կտա բևեռացմանը Վրաստանում»,- պատասխանել է Ղարիբաշվիլին։

Ուկրաինայում պատերազմի «պատճառներից մեկը» ՆԱՏՕ-ի ընդլայնումն է. վարչապետ