Լատվիայի և Լիտվիայի ԱԳ նախարարները Վրաստանին աջակցություն են հայտնում

Ռուսաստանի և Վրաստանի միջև 2018 թվականի Օգոստոսյան պատերազմի տարելիցին Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարները հայտարարություն են տարածել։

«Լատվիան կրկին հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Ռուսաստանը պետք է դադարեցնի վրացական տարածքների գրավումը և դուրս բերի իր զորքերը», — գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Վրաստանի դեմ նախապես մտածված ագրեսիայից 11 տարի անց Ռուսաստանը շարունակում է իր սողացող բռնազավթումը և վրացական տարածքի 20%-ի գրավումը: Ցավոք, մենք չսովորեցինք դասը, որին էլ հաջորդեցին Ղրիմը և Դոնբասը: Համակերպվելն ու հանդարտվելը երբեք լուծում չէ», — գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը: