Լեհաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Իլիա II-ի մահվան կապակցությամբ

Թբիլիսիում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ։

 «Թբիլիսիում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը անկեղծ ցավակցություն է հայտնում Վրաց Ուղղափառ Եկեղեցուն և վրաց ժողովրդին՝ Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք և Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս Իլիա II-ի մահվան կապակցությամբ։

Նորին Սրբությունը հավերժ կմնա հիշողության մեջ որպես բարձրագույն բարոյական հեղինակություն, վրաց ազգի հոգևոր հայր և փորձությունների ժամանակ փրկության խորհրդանիշ։

Թող Նորին Սրբությունը խաղաղությամբ հանգչի»,- գրել է Վրաստանում Լեհաստանի դեսպանատունը։