Տեսանյութ․ Ցուցարարները խորհրդարանի մոտ էկրան են տեղադրում

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այս պահին ցուցարարները էկրան են տեղադրում։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները կենդանի շղթա էին կազմել խորհրդարանի շենքի շուրջ։

Քիչ առաջ մասնակիցները փորձել են կրակ վառել՝ տաքանալու համար, սակայն իրավապահներն արգելել են։ Նշենք, որ այս պահին Թբիլիսիում 0 աստիճան է։