Մահացել է գործարար և քաղաքական գործիչ Լևան Գաչեչիլաձեն։ Գաչեչիլաձեի մահվան լուրը հաստատել են նրա ընտանիքի անդամները։
Նա 61 տարեկան էր։
Լևան Գաչեչիլաձեն Վրաստանի խորհրդարանի հինգերորդ և վեցերորդ գումարումների պատգամավոր էր։ Նա նաև ընտրվել է յոթերորդ գումարման խորհրդարանում։ Գաչեչիլաձեն 2008 թվականի ընտրություններում ընդդիմության առաջադրած Վրաստանի նախագահի թեկնածուն էր։