Վրաստանի բանակում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

«Վրաստանի բանակում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Ներքին գործերի նախարարության մի քանի աշխատակիցներ կան, որոնց մոտ վարակը գրանցվել է, բայց մտահոգիչ բան չկա», — ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն համակարգող խորհրդի նիստից հետո:

«Կան նաև բժիշկներ, որոնց մոտ վարակ է գրանցվել: Այսօրվա տվյալներով՝ դրանց թիվը հասնում է 20-ի: Սա ինչ-որ չափով սպասելի էր: Ընդհանրապես, այս խմբերի վիճակը վերահսկելի է», — ասել է Էկատերինե Տիկարաձեն:

Վրաստանում կորոնավիրուսի 420 հաստատված դեպք կա, որից 107-ն արդեն ապաքինվել է, 5-ը՝ մահացել: