Մահվան 74 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 534 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 831 248-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 742 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 772 301 մարդ։

Վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 11 810:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.76%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.06%, վերջին 7 օրվանը՝  9.13%: