Մակա Բոճորիշվիլին կմասնակցի Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը

Փետրվարի 9-10-ը «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա և կմասնակցի Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը։

«Այցի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիիարտոյի հետ, որից հետո արտաքին գործերի նախարարները հայտարարություն կանեն մամուլի համար։

Նախատեսվում է նաև հանդիպում Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կովերի հետ», — ասված է հաղորդագրության մեջ։