2 վարակված, 11 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել: 11 մարդ էլ ապաքինվել ու դուրս  է գրվել: Տվյալները հրապարակված են կառավարության StopCov կայքում: 

Փետրվարի 26-ից հունիսի19-ն ընկած հատվածում  Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 898 է:  Մեկ նոր դեպք հաստատվել էր երեկ կեսօրին, ևս 2-ն՝ այսօր, այսինքն վերջին մեկ օրվա ընթացքում դեպքերն ավելացել են 3-ով:

Մահացածների թիվը 14 է, առողջացել է 752 մարդ:  Կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 132 մարդ: Կարանտինում  2 891 մարդ կա, ստացիոնարում՝ բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 256:

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը սկսել է հրապարակել նաև անցկացված թեստերի մասին վիճակագրություն. ըստ այդ տվյալների՝  հունիսի 19-ի դրությամբ PCR թեստ է անցել  83.700 քաղաքացի:

Հիշեցնենք՝ նախօրեին նոր դեպքերի թիվը 2 էր, թեստավորվածների թիվը երեկվա դրությամբ՝  71.400: