Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Թուրքիայի դեսպանին։
Ապագա ծրագրեր և նախաձեռնություններ, միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ, բիզնես ֆորում. սա այն հարցերի ցանկն է, որ հանդիպման ժամանակ քննարկել են «Վրացական երազանք»-ի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբաին։
Էկոնոմիկայի նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առանցքային հարցեր։
Հաղորդագրության համաձայն` կողմերն ընդգծել են Վրաստանի և Թուրքիայի միջև երկարատև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը և այդ հարաբերությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունն այնպիսի տնտեսական ոլորտներում, ինչպիսիք են երկկողմ առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը, լոգիստիկան, զբոսաշրջությունը, ներդրումները և այլ կարևոր ոլորտներ։