Մարիխուանայի և կանեփի ձեռքբերման համար պատասխանատվությունը խստացվեց։ Համապատասխան օրենսդրական փաթեթը խորհրդարանը քննարկեց արագացված կարգով։ Փոփոխություններ են կատարվել ինչպես «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում», այնպես էլ Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում։
Փոփոխության համաձայն` կանեփի փոքր քանակությունը՝ մինչև 10 գրամ, մարիխուանա՝ մինչև 5 գրամ չորացրած և մարիխուանա՝ մինչև 10 գրամ թարմ վիճակում ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու դեպքում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Երկրորդ անգամ գնելը, պահելը, տեղափոխելը կհանգեցնի քրեական պատասխանատվության: