Մարմնավաճառությանը նպաստելու և տարածք տրամադրելու մեղադրանքով ձերբակալված 12 անձինք դատապարտվել են ազատազրկման։
Որոշումը կայացրել է դատավոր Փիքրիա Սիքտուրաշվիլին։ Մեղադրյալները օգտվում են լռելու իրենց իրավունքից։
Տեղեկության համաձայն` ձերբակալվածներից մեկը երգչուհի Խատիա Ծերեթելին է։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է մարմնավաճառությանը նպաստելուն և մարմնավաճառության համար տեղ տրամադրելուն։ Հանցագործությունները պատժվում են մինչև 4 տարի ազատազրկմամբ։