Մառնեուլիում դանակահարության մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Մառնեուլիում դանակահարության միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 2 անձ՝ 2003 թվականին ծնված Է.Մ.-ն և 2005 թվականին ծնված Ր.Գ.-ն։

Է.Մ.-ն մեղադրվում է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար, իսկ Ր.Գ.-ն մեղադրվում է զենքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար։

Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 7 տարի ազատազրկմամբ։

Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։

Իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են զենքերը։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ և 236-րդ հոդվածներով։