Վրաստանում սգո օր է՝ ի հիշատակ Մինդելի հանքի զոհերի

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Տղիբուլիի հանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր:

Interpressnews-ին Վրաստանի կառավարությ անունից տեղեկացրել են, որ հրամանագիրը վարչապետը մեկ ժամ առաջ է ստորագրել:

Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ողջ տարածքում բոլոր վարչական շենքերում պետական դրոշները կիջեցվեն:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Տղիբուլիի Մինդելի ածխահանքում վերջին ամիսներին արդեն երկրորդ խոշոր վթարն է տեղի ունեցել՝ խլելով չորս հանքահորի կյանք։

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին հղած ցավակցական հեռագրում ասել է, որ ր կառավարությունը Մինդելի  հանքը փակելու մասին որոշում է ընդունել:

Թողնել պատասխան