Մառնեուլիում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականի, հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ 5-րդ դպրոցի մոտ. BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել մի աշակերտի։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավոր աշակերտը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը միջին ծանրության է։