Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումներն, ի թիվս այլ քաղաքների, այսօր` մայիսի 26-ին, անցկացվեց նաև Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում:
Մառնեուլիի մուտքի մոտ գտնվող «Կրկին կվերածնվեն» այգում մեծ միջոցառում է կազմակերպվել։ Միջոցառմանը մասնակցում են շրջանի գյուղերից ժամանած մշակութային, ստեղծագործական խմբեր, ներկա են քաղաքային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կրթօջախների աշակերտներ, ուսուցիչներ, տեղացիներ և հյուրեր:
Անկախության օրվան նվիրված միջոցառմանը ցուցադրվեցին տեղական արտադրության ապրանքների ցուցանմուշներ, կազմակերպվում են մանկական խաղեր, մշակույթի տան սաները պարային ու երաժշտական համարներով են հանդես գալիս:



