Առաջին դասարանցիների համար գրանցման ժամկետները փոխվել են

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը՝ սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման նոր ժամկետներ:

Առաջին դասարանցիների գրանցման առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է մարտի 2-ից մարտի 16-ին:

Սակայն երկրորդ փուլում փոխվել է ինչպես գրանցման ամսաթիվը, այնպես էլ փաստաթղթերի ներկայացման ձևը:

Գրանցման երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փաստաթղթերը պետք է ներկայացնել մայիսի 11-ից հուլիսի 5-ը:

Այս փուլում դպրոցում գրանցվելու են այն երեխաները, ում.

  • քույրերն ու եղբայրները հաճախում են նախընտրելի դպրոց,
  • ծնողն աշխատում է դպրոցում,
  • նույն ընտանիքի երկու կամ ավելի երեխաներ ընդգրկված են առաջին դասարանում:

Գրանցումն իրականացվելու է  ծնողի դիմումի հիման վրա: Սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը կչեղարկվի:

Գրանցման երրորդ փուլը կսկսվի հունիսի 2-ին և կտևի մինչև հունիսի 25-ը, իսկ փաստաթղթերի ներկայացումը կշարունակվի հունիսի 2-ից մինչ հուլիսի 5-ը:

Գրանցումն իրականացվելու է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registr.emis.ge:

Գրանցման չորրորդ փուլում առաջին դասարանցիների գրանցումը և փաստաթղթերի ներկայացումը կսկսվի օգոստոսի 20-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:

Աշակերտները, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում, կամ ցանկանում են փոխել իրենց դպրոցը, այս փուլում հնարավորություն ունեն գրանցվել թափուր տեղերում: