Պետք է հակաքայլեր ձեռնարկել ռուսական քարոզչության դեմ. Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով, անհրաժեշտ է ռուսական քարոզչության դեմ համապատասխան մեխանիզմներ կիրառել։ «Այն թույլ չի տա, որպեսզի քարոզչությունը բացասական ազդեցություն ունենա հասարակության շրջանում»,- ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, ռուսական քարոզչությունը մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլ նաև եվրոպական քաղաքակրթության համար:

«Վրաց հասարակությունն այդ առումով իր դիրքորոշումն արդեն հայտնել է: Սա միայն քաղաքական և աշխարհաքաղաքական որոշում չէ, այլ սա մեր ընտրությունն է, որպեսզի Վրաստանը եվրոպական ընտանիքի անդամ դառնա: Մենք պետք է հակաքայլեր ձեռնարկենք ռուսական քարոզչության դեմ, որպեսզի այն բացասական ազդեցություն չունենա»,-վարչապետի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: