Մարտ ամսվա գնաճը՝ 0,01 տոկոս

2024 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,01 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,5 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Զեկույցի համաձայն՝ 2024 թվականի մարտին գնաճի ամսական ինդեքսի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ ոլորտներում գնային փոփոխությունները.

  • Տրանսպորտ՝ գներն աճել են 0,8 տոկոսով, ինչն արտացոլել է ամսական գնաճի վրա 0,1 տոկոսով։
  • Տարբեր ապրանքների և ծառայությունների խմբում գներն աճել են 1.4 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսական գնաճի վրա 0.07 տոկոսով
  • Առողջապահության ոլորտում գները նվազել են 1,5 տոկոսով, ինչը ամսվա ցուցանիշի վրա արտացոլել է -0,15 տոկոսով։