Մարտի 11-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 395 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  274 045 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 24 594 թեստավորում, որից 15 065-ը հակամարմինների թեստով, 9 529-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267 421 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 3 622:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.61%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.50%, վերջին 7 օրվանը՝ 1.83%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 194
  • Աջարիա — 21
  • Իմերեթի — 73
  • Քվեմո Քարթլի — 10
  • Շիդա Քարթլի — 28
  • Գուրիա — 20
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 17
  • Կախեթի — 27
  • Մցխեթա Մթիանեթի — 4
  • Սամցխե-Ջավախեթի — 0
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 1: