Մարտի 31-ին օրենսդիր մարմնում կլսեն երկրի նախագահին

Այս շաբաթ Վրաստանի օրենսդիր մարմնում կլսեն երկրի նախագահին, խորհրդարանի բյուրոյի նիստում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում առկա կարևորագույն հարցերի շուրջ խորհրդարանի առջև հանդես կգա ամենամյա զեկույցով:

Խորհրդարանականնները նախագահի զեկույցը կունկնդրեն մարտի 31-ին։