Մարտի 7-ին տեղի կունենա բողոքի երթ

«Ուժը միասնության մեջ է». այս խորագրով մարտի 7-ին տեղի կունենա բողոքի երթ։ Խորհրդարանի շենքի դիմաց կայացած ճեպազրույցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ հավաքը կսկսվի ժամը 19:00-ին Ֆիլհարմոնիայի հարակից տարածքից և կընթանա դեպի խորհրդարանի շենք:

Նրանց պարզաբանմամբ` շաբաթ օրը նախատեսված երթը «նվիրված է միասնության գաղափարին, նաև հանուն երկրի ավելի լավ ապագայի միասնաբար գործելու հասարակության պատրաստակամությանն ընդհանուր նպատակի շուրջ»:

«Վրաստանում արդեն մեկուկես տարի շարունակվում է քաղաքացիական անդադար դիմադրությունը հակաարևմտյան և ավտորիտար կառավարման դեմ։
Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության ընտրությունը եվրոպական զարգացումն է, որտեղ ապահովված են յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքն ու պաշտպանվածությունը։

Մենք՝ վրացիներս, միմյանց հետ կիսելու ոչինչ չունենք։ Մեր ժողովուրդն ապրում է ընդհանուր խնդիրներով և ընդհանուր ապագայի հանդեպ հավատով։
Գարունը միշտ նշանակում է թարմացում, կյանք և նոր փուլի սկիզբ։ Խորհրդանշական է, որ գարնան սկզբին ձեռնարկվեցին առաջին էական քայլերը՝ ցույց տալու այս միասնությունը, թեև նպատակին հասնելու համար դեռ մեծ ջանքեր պետք է գործադրենք։
Ահա թե ինչու շաբաթօրյա երթի անվանումը կլինի մեր պետության պաշտոնական կարգախոսը՝ «Ուժը միասնության մեջ է»,- հայտարարել են նրանք։