2026 թվականի մարտին ամսական աշխատավարձ ստացող մարդկանց թիվը կազմել է 1 մլն 6 հազար 550:
PMC հետազոտական կենտրոնի տվյալներով՝ զբաղվածների թիվը 2026 թվականի փետրվարի համեմատ աճել է 0.6%-ով, իսկ 2025 թվականի մարտի համեմատ՝ 4.5%-ով:
«2026 թվականի մարտին այն մարդկանց թիվը, ովքեր ստացել են 0-ից մինչև 600 լարի ամսական աշխատավարձ, կազմել է 11.2%, ինչը 2026 թվականի փետրվարի համեմատ նվազել է 0.3 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի մարտի համեմատ՝ 2.4 տոկոսային կետով:
2026 թվականի մարտին այն մարդկանց թիվը, ովքեր ստացել են 2400 լարի և ավելի ամսական աշխատավարձ, կազմել է 35.5%, ինչը 2026 թվականի փետրվարի համեմատ աճել է 0.6 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի մարտի համեմատ՝ 5.6 տոկոսային կետով:
2026 թվականի մարտին այն մարդկանց թիվը, ովքեր ստացել են 9600 լարի և ավելի ամսական աշխատավարձ, կազմել է 3.3%, ինչը 2026 թվականի փետրվարի համեմատ աճել է 0.2 տոկոսային կետով, իսկ 2025 թվականի մարտի համեմատ՝ 0.5 տոկոսային կետով»,- նշված է հետազոտության մեջ:
Մարտին 9600 լարիից ավելի աշխատավարձ է ստացել 33 հազար 216 մարդ:
Ավելի մանրամասն, ըստ հետազոտության, ընթացիկ տարվա մարտին մինչև 599 լարի աշխատավարձ է ստացել 113 հազար մարդ, իսկ այն անձանց թիվը, որոնց աշխատավարձը տատանվել է 600-1199 լարիի սահմաններում, կազմել է 187 հազար: 348 հազար մարդու աշխատավարձը եղել է 1200-ից 2399 լարիի սահմաններում, իսկ 358 հազար մարդու ամսական վարձատրությունը գերազանցել է 2400 լարին: