Մարզերում գազի սակագինը բարձրանում է. ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը

Վրաստանի մարզերում գազի սակագինը 6-ից կդառնա 20 թեթրի։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից ոչ կենցաղային սպառման համար բնական գազի 1 խորանարդ մետրը կկազմի 1,15 լարի։ Այս մասին հաղորդել է «Ինտեր Գազ» ՍՊԸ-ն։

Դեկտեմբերի 1-ից գազի սակագինը կբարձրացնեն նաև SOCAR Georgia Gas Ltd-ն և Telavi Gas-ը։ Այստեղ նույնպես սակագնի փոփոխությունը վերաբերվում է մանրածախ, ոչ կենցաղային օգտագործմանը և բնական գազի 1 խորանարդ մետրի գինը ևս կսահմանվի 1,15 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Հիշեցնենք, որ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Թբիլիսիում բարձրացվել է գազի սակագինը ոչ ֆիզիկական անձանց համար։ Tbilisi Energy-ի բաժանորդները 1 խորանարդ մետր բնական գազի համար վճարում են 1,10 լարի, իսկ նախկինում գործող սակագինը կազմում էր 0,86 լարի։

Նշենք, որ սակագնի փոփոխությունը չի վերաբերում բնական գազի կենցաղային սպառմանը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր