Մայրաքաղաքում 119 անավարտ շինություն կա

Մայրաքաղաք Թբիլիսիում 119 անավարտ շինություն կա, InterPressNews-ին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Ըստ տեղեկության՝ մայրաքաղաքի կառավարությունը 2018 թվականին սկսել է ուսումնասիրել անավարտ շինությունների խնդիրները և համապատասխան ուղիներ փնտրել դրանց լուծման համար, և գրանցվել է 119 անավարտ շինություն։

Այս պահին գրանցված անավարտ շինություններից 60-ի համար քաղաքապետարանը համապատասխան օժանդակող միջոցառումների վերաբերյալ որոշում է կայացրել, 5 շինհրապարակում արդեն ակտիվ աշխատանքներ են սկսվել։

Ինչ վերաբերում է անավարտ շինություններին առնչվող քաղաքապետարանի համապատասխան աջակցության միջոցներին, քաղաքապետարանը պարզաբանել է, որ կոնկրետ անավարտ շինություններով հետաքրքրվող ներդրողին առաջարկում է հողամասի կառուցապատման գործակցի հավելում կամ փոխարենը` այլընտրանքային տարածք։