«Meama» ընկերությունն այսօր՝ մարտի 1-ին, հատուկ հայտարարություն է տարածել, ըստ որի` չի հրաժարվել համագործակցությունից Imedi TV-ի և POS TV-ի հետ՝ պատժամիջոցների մասին Մեծ Բրիտանիայի որոշումից հետո։
«Ուզում ենք պարզաբանել մեր ընկերության դեմ սկսված կեղծ արշավը։ Մենք ընդգծում ենք, որ ընկերությունը չի հրաժարվել համագործակցությունից Վրաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքների՝ Imedi TV-ի և Pos TV-ի հետ։
Մեր ընկերության համար կարևոր է գովազդ տեղադրել դիտելի լրատվամիջոցներում, առանց որի ընկերությունը կարող է զգալի ֆինանսական վնասներ կրել, հետևաբար` գովազդները կշարունակեն տեղադրվել նշված երկու հեռուստաալիքների եթերում, ինչպես միշտ», — ասված է ընկերության հայտարարության մեջ։