Թբիլիսիի ծայրամասերում հավելյալ ավտոբուսներ են աշխատում

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարների սկսած գործադուլի պատճառով քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում հավելյալ ավտոբուսներ է աշխատեցնում։

Լրացուցիչ ավտոբուսներից մեկի ուղին մետրոյի «Վարկեթիլի» կայարանից մինչև Բարաթաշվիլի փողոց է, իսկ մյուսը՝ «Ախմետելի» մետրոյի կայարանից մինչև Գուրամիշվիլի պողոտայի և Դադիանի փողոցի միջև երկաթուղային հատվածի կամուրջ: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ լրացուցիչ ավտոբուսները հիմնականում իրենց ուղին սկսելու են մետրոյի կայարանների մոտակայքից։

Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի մետրոպոլիտենը չի ծառայում քաղաքացիներին․ Վրաստանի մետրոպոլիտենում գործող այլընտրանքային «Միություն 2013» արհմիությունը գործադուլ է հայտարարել, պահանջում է մետրոյի վարորդների աշխատավարձերի բարձրացում:

Թողնել պատասխան