Վերսկսվում է դպրոցականների սպանության գործով վկաների հարցաքննությունը

Վրաստանի ՆԳՆ-ն վերսկսում է դպրոցականների սպանության աղմկահարույց գործով անցնող վկաների հարցաքննության փուլը։ Հարցաքննվում են երեք անչափահասներ, վերջիններս լրատվամիջոցներին որևէ մեկնաբանություն չեն տվել, փոխանցում է interpressnews-ը։

Հիշեցնենք, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի քննությունը դատախազությունից փոխանցվել է ՆԳՆ-ին այն բանից հետո, երբ դատարանը մայիսի 31-ին աղմկահարույց որոշում կայացրեց․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։

Դատարանը վերջնական պատիժը հրապարակվել էր հունիսի 1-ին, ըստ որի 10 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել անչափահաս Լևան Դադունաշվիլիի սպանության մեջ մեղադրվող անչափահաս Գ. Բ.-ն, 9 տարի 6 ամսվա ազատազրկման՝ անչափահաս Դավիթ Սարալիձեին ծանր պայմաններում սպանության փորձի մեջ մեղադրվող անչափահաս Գ. Ջ.-ն:

Թողնել պատասխան