Կվիրիկաշվիլին երկիրը կառավարելու քաղաքական և բարոյական իրավունք չունի․ Կապանաձե

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամներն արձագանքում են սպանված դպրոցականների ծնողների հետ հանդիպման պատրաստակամության մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությանը։

«Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է՝ վերջին օրերի զարգացումների պատճառով Վրաստանի վարչապետը պաշտոնում մնալու բարոյական և քաղաքական իրավունք չունի:

«Վերջին օրերի զարգացումներից հետո ուղղակի այդ մարդը երկրի կառավարումը շարունակելու բարոյական կամ քաղաքական իրավունք չունի»,-հայտարարել է Կապանաձեն, տեղեկացնում է Rustavi 2-ը։

Թողնել պատասխան