Իմ դատավարության հարցում շտապում են. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր առաջ հիվանդասենյակում դատավորն ու դատախազն այցելել են իրեն՝ դատավարությունը վարելու, քանի որ ինքը՝ Սաակաշվիլին չի կարողացել դատարան գնալ։

Սաակաշվիլիի խոսքով՝ իր դատավարության առումով շտապում են, որովհետև առկա «դատողությունների» մասին որոշումը շուտով կկայացնի Ստրասբուրգը և շտապ անհրաժեշտ են նոր «դատողություններ»։

Ըստ երրորդ նախագահի՝ բժիշկները դատախազներին բացատրել են, որ այնպիսի բուժման կուրս է անցնում, որը թույլ չի տալիս ցուցմունք տալ, ինչից հետո դատախազները միջնորդել են՝ 1-2 օրով դադարեցնել բուժումը, որպեսզի շարունակեն ընթացքը։

«Գերմանացի ֆաշիստների գլխում անգամ այսպիսի բան չէր կարող հղանալ»,- գրել է Սաակաշվիլին: