Դատախազությունն այսօր մեղադրանք է առաջադրել Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեին «պաշտոնեական լիազորությունների չարաշահման» համար. նրան սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում։
Մեղադրանքը վերաբերում է 30 մանկապարտեզների նորոգման համար բյուջեից հատկացված 9 միլիոն 365 հազար 801 լարիի հափշտակմանը:
Դատախազությունը նշել է, որ օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար, սակայն հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչ միջոց է պահանջելու՝ կալա՞նք, թե՞ գրավ։