159 վարակված, 31 առողջացած. Վրաստանի տվյալները՝ ապրիլի 4-ի դրությամբ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 4-ի ժամը 21:00-ի դրությամբ 159 է: 

5526 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 344 մարդ՝ հիվանդանոցում՝  հատուկ  հսկողության տակ:

159 հոգուց 31-ն ապաքինվել է, մեկը՝ մահացել: