Մեկ օրում 46 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Հոկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 942 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 694 182-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 650 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 635 611 մարդ։

Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 9 788:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  8.5%%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 9.04%: