Մեքենան վրաերթի է ենթարկել մորն ու երեխային

Վրաստանի Գորի քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մորն ու երեխային: Առկա տեղեկություններով, վերջիններիս տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ. նրանց վիճակը կայուն ծանր է։

Կլինիկայի շտապ բուժօգնության բաժանմունքի ղեկավար Իգոր Գեորգիանին հայտնել է, որ տուժածների նկատմամբ կատարվել են բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները և լաբորատոր անալիզները։ Նախատեսվում է 7-ամյա երեխային տեղափոխել Թբիլիսիի մասնագիտացված մանկական կլինիկա։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։