Մեկնարկում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները

Այսօրվանից՝ հոկտեմբերի 16-ից, Վրաստանի ողջ տարածքում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Ըստ տեղեկության՝ գրիպի վիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբերին կտրամադրվի անվճար: Հետևյալ խումբն են ներկայացնում.

  • շաքարախտ ունեցող քաղաքացիները,
  • դիալիզի ենթարկվող անձինք,
  • հեպատիտ C-ով տառապողները (միայն նրանք, ովքեր բուժում են ստանում),
  • ՄԻԱՎ վարակով/ՁԻԱՀ-ով տառապող անձինք,
  • օրգանների փոխպատվաստումներով և կիստիկական ֆիբրոզով անձինք,
  • 60 և ավելի տարեկան տարեցներ,
  • հղի կանայք,
  • հանրակրթական ուսումնական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչներ,
  • մանկակտան և ծերերանոցի շահառուները և նրանց խնամող անձնակազմը,
  • պարտադիր պատվաստման ենթակա բժշկական անձնակազմ:

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այս տարի արդեն շրջանառվում է ռինովիրուս, էնտերովիրուս: Ըստ նրա՝ հիվանդությունների 7-8 տոկոսը կորոնավիրուս է:

Իմունականխարգելման պետական ​​ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Abbott Biologicals B.V.-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ: