Մեկնարկել է «Ուսումնառություն և աշխատանք» ծրագրի գրանցումը

Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկել է մասնագիտական ​​վերապատրաստման և աշխատանքի տեղավորման «Ուսումնառություն և աշխատանք» ծրագրին մասնակցելու գրանցումը։

Նշենք, որ ծրագրին կարող են մասնակցել Թբիլիսիում գրանցված 18 տարեկան քաղաքացիները։

Խոսքը շինարարության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական սննդի, տուրիզմի, ծառայությունների, դիզայնի, տրանսպորտի, անասնաբուժության, առողջապահության և ֆինանսների ոլորտներում 40 մասնագիտությունների գծով մասնագիտական ​​վերապատրաստման մասին է։

Ծրագրի շրջանակներում մինչև հազար քաղաքացիներ կկարողանան կատարելագործել իրենց մասնագիտական ​​հմտությունները Մերմիսի, Իկարոս, Սպեկտր և Գլդանի մասնագիտական ​​ուսուցման կենտրոններում։

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 30-ն է։ Գրանցման համար ցանկացողները կարող են այցելել հետևյալ էլեկտրոնային կայք՝ www.dasakmdi.ge։

Ուսումնական գործընթացը կսկսվի հունիսի 6-ից։ Վերապատրաստման տևողությունը մոտ երեք ամիս է։ Ծրագրի մասնակիցները կստանան վկայականներ վրացերեն և անգլերեն լեզուներով: