Մեկնարկում է Sinopharm-ի երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը

Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան լրագրողների հետ զրույցում նշել է, որ մայիսի 12-ին, ժամը 20:00-ին Վրաստանում մեկնարկում է Sinopharm տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը:

Սինոֆարմի երկրորդ չափաբաժնով պատվաստումը կմեկնարկի մայիսի 25-ին:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով: Մայիսի 11-ին պարզ դարձավ, որ Աստրազենեկա պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև 45-ից բարձր տարիքի անձինք:

Մայիսի 4-ից երկրում մեկնարկեց 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում:  Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: