«Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել է, որ չի մասնակցի մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում իր դեմ կայանալիք դատական նիստին։
Իր այս որոշման մասին նա հայտարարել է TV Pirveli-ի եթերում:
Մայիսի 29-ին դատարանը կքննարկի Նիկա Մելիայի դեմ հարուցված քրեական գործը վիճարկվող խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու համար։