ԱՄՆ-ն լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը

Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը: Այս մասին լրագրողներին ասել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին:

«ԱՄՆ-ն պաշտոնապես լքում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։ Դեռևս մեկ տարի առաջ ասել ենք, որ առաջընթաց չտեսնելու դեպքում կգնանք այդ քայլին: Արդեն երկար ժամանակ է, ինչ այս խուրհուրդը դարձել է մարդու իրավունքների խախտողների պաշտպան և քաղաքականացվել է: Ցավոք, այժմ արդեն պարզ է, որ այս մարմինն ուշադրություն չի դարձնում բարեփոխումների վերաբերյալ մեր կոչերին: Մարդու իրավունքների խախտումները մնում են այս խորհրդի կազմում», — հայտարարել է Հեյլին։

Թողնել պատասխան