Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրացու

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրյա քաղաքացիների, որոնք կարտաքսվեն երկրից։

«Ստացած տեղեկատվության հիման վրա դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։

Համալիր միջոցառման արդյունքում ձերբակալվել է 33 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում Գանայի, Իրաքի, Պակիստանի, Չինաստանի, Եմենի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ են։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ», — ասված է դեպարտամենտի հայտարարության մեջ։

Դեպարտամենտի հաղորդմամբ՝ նշված անձինք տեղավորված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր երկրից նրանց արտաքսելու համար։