Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 11.5%-ով [204 լարի] և կազմել 1970.8 լարի։
Ըստ ծառայության՝ 2024 թվականին կանանց միջին ամսական աշխատավարձը կազմել է 1591.6 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2340.7 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 166.2 լարի (11.7%), իսկ տղամարդկանցը՝ 240.8 լարի (11.5%)։ Գործունեության տեսակի համաձայն՝ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցել է կանանց միջին ամսական աշխատավարձը։
2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, աշխատավարձն աճել է բոլոր ոլորտներում։
Գործունեության տեսակի համաձայն՝ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են հետևյալ ոլորտներում.
- Տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3923,1 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 1.7%-ով),
- Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3677,6 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 14.4%-ով),
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 2823,4 լարի (նախորդ տարվա համեմատ աճել է 12.6%-ով):
Ծառայության տվյալներով՝ 2024 թվականին պետական հատվածում աշխատողների միջին ամսական աշխատավարձը 436 լարիով (20.6%-ով) պակաս է եղել ոչ պետական հատվածում աշխատողների միջին ամսական աշխատավարձից: 2023 թվականի համեմատ պետական հատվածում աշխատավարձն աճել է 13%-ով, իսկ ոչ պետական հատվածում՝ 10.9%-ով։