Որտեղի՞ց է պեղել 100 թիվը․ ԵԽ պատգամավորի արձագանքը Ղարիբաշվիլիի հայտարարությանը

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը պատասխանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն մեղադրանքին, ըստ որի` 100 եվրապատգամավորներ ներքաշված են «կոռուպցիոն սկանդալի» մեջ։

«Ամենահետաքրքիրն այն է, որ Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը սոցիալիստների խմբից է, որը «Վրացական երազանքի» գործընկեր կուսակցությունն է: Ղարիբաշվիլին որտեղի՞ց է պեղել 100 թիվը, սա ինձ համար նորություն է: Հետաքրքիր է` ինչ աղբյուրից է օգտվել», — գրել է Կրամոնը Twitter-ի իր էջում։

Սա ԵԽ պատգամավորի արձագանքն է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետևյալ հայտարարությանը․

«Եվրախորհրդարանն ավելի լավ է իր հոգսերը հոգա։ Եվրախորհրդարանի 100 պատգամավորներ ներգրավված են կոռուպցիոն սկանդալի մեջ։ Նրանց ցանկությունն էր և է Վրաստանը պատերազմի մեջ ներքաշել և Ուկրաինայի հետ միասին ոչնչացնել»,- ասել էր Ղարիբաշվիլին։