Մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ կգրանցվի. Ղարիբաշվիլի

Մինչև 2022 թվականը Վրաստանի պետական ​​պարտքը կնվազի ՀՆԱ-ի մինչև 51,1 տոկոս։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2021 թվականին Վրաստանը բարձր տնտեսական աճ է ունեցել և ենթադրվում է, որ մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ կգրանցվի։ 

Ըստ վարչապետի, դա կառավարությանը թույլ է տվել, այս տարի առաջին հաստատված տարբերակի համեմատ բյուջեն ավելացնել 1,310 մլրդ լարիով (մոտ 418,5 մլն ԱՄՆ դոլար)։ 

«Ընդհանուր համախմբված բյուջեն կկազմի 21,1 մլն լարի (մոտ 6,7 մլն ԱՄՆ դոլար)»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ հաջողվել է կրճատել պարտքը և 2022 թվականին ՀՆԱ-ն 60 տոկոսից կնվազի՝ մինչև 51,1 տոկոսի։ 

2020 թվականին Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը, ըստ IMF-ի, կազմել է ՀՆԱ-ի 58,66%-ը՝ 29,3 մլրդ լարի (մոտ  93,6 մլն ԱՄՆ դոլար)։ 2021 թվականին պարտքի չափը հասել է օրենքով սահմանված շեմին և կազմել 60%։ 

2022 թվականի բյուջեի առաջին նախագծով, կառավարությունը նախատեսել էր լրացուցիչ 3,1 միլիարդ լարի (մոտ 9,9 մլն ԱՄՆ դոլար) արտաքին պարտք վերցնել։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր