Միխեիլ Կղավելաշվիլին Հայաստանում է

«Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում Միխեիլ Կղավելաշվիլին հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և Վեհափառ Հայրապետի հետ։

Կղավելաշվիլիի այցը Հայաստան կավարտվի ապրիլի 29-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-16-ին Կղավելաշվիլին իր առաջին այցը կատարել էր Ադրբեջան, որի շրջանակներում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետի հետ։

Նշենք. Ադրբեջանը և Հայաստանը պատկանում են այն մի քանի երկրների թվին, որոնք շնորհավորել էին Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրվելու կապակցությամբ։