Շինհրապարակներում դժբախտ պատահարների պատասխանատուն պետությունն է. Պետրիաշվիլի

Շինարարական աշխատանքների ընթացքում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատասխանատվությունն առաջին հերթին պետք է կրի պետությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արհմիությունների ղեկավար Իրակլի Պետրիաշվիլին։

Ըստ նրա, շինարարական անվտանգության վերաբերյալ գոյություն ունեցող իրավական կարգավորումները չեն փոխում գործարարների «ստրկատիրական» մոտեցումները։ Պետրիաշվիլիի խոսքով, հարկավոր է շատ շտապ աշխատանքային զննման բաժին ստեղծել:

«Շինարարության ընթացքում տեղի ունեցող դժբախտ պատահարների պատասխանատվությունը պետք է կրի ոչ թե շինարարական կազմակերպությունը, այլ պետությունը, քանի որ անվտանգ աշխատանքի, ինչպես նաև մարդու տնից աշխատավայր և անփորձանք տուն վերադառնալու պատասխանատվությունը կրում է պետությունը»,- ասել է Պետրիաշվիլին:

Փոխանցում է «interpressnews.ge» լրատվականը:

Թողնել պատասխան