Սերժ Սարգսյանին կփոխարինի Արմեն Սարգսյանը․ IPN

Վրացական «Interpressnews.ge» լրատվականը  անդրադարձել է Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին՝ նշելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հավանաբար կփոխարինի Արմեն Սարգսյանը:

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իշխող Հանրապետական կուսակցության անունից Բրիտանիայում  ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է  կուսակցության անունից մասնակցել նախագահական ընտրություններին: Սերժ Սարգսյանի և  Արմեն Սարգսյանի հանդիպումը տեղի  է ունեցել նախագահական նստավայրում»,- գրում է «IPN.ge»-ն:

Լրատվականը մեջբերել է նախագահի խոսքերն առ այն, թե երկրի ապագա նախագահը պետք է հարուստ անցած ճանապարհ ունենա, ճանաչում ունենա և՛ երկրի ներսում, և՛ դրսում, որպեսզի արժանապատվությամբ ներկայացնի երկիրը միջազգային ասպարեզում:

Թողնել պատասխան