Նոր գումարման խորհրդարանը արդյունավետ բանավեճերից զուրկ կլինի․ Ուսուփաշվիլի

«Ձևավորել ենք մի խորհրդարան, որում արդյունավետ բանավեճը տեղ չի ունենա»։ Վրաստանի նոր գումարման խորհդարանի մասին այսպես է արտահայտվել օրենսդիր մարմնի ներկա նախագահ, «Հանրապետական» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին:
«Մաեստրո» հեռուստաընկերության եթերում Ուսուփաշվիլին խոսել է այն վտանգների մասին, որոնք կարող են առաջ գալ խորհրդարանում մեկ կուսակցության սահմանադրական մեծամասնություն կազմելու դեպքում։
«Մենք խորհրդարանում «Վրացական երազանք»-ի վտանգավոր քաղաքական ծրագրերի ականատեսը կդառնանք։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայությունը այս դեպքում ոչին չի փոխի․Նրանց ձայնը չի լսվի: Սա է «Վրացական երազանք»-ի քաղաքական կառուցվածքի գենետիկան, որ պիտի հերքի այն ամենը, ինչը կառաջարկի «Միացյալ ազգային շարժում»-ը: Հակառակը նույնպես սպասելի է․«Միացյալ ազգային շարժումը» «Վրացական երազանք»-ի գործունեությունը կապելու է Ռուսաստանի և Կրեմլի ազդեցությամբ»,-ասել է Ուսուփաշվիլին:
Օրենսդիրի ներկա նախագահը, ով փաստացիորեն չի լինի երկրի նոր գումարման խորհրդարանում, ասել է, որ արդյունավետ որոշումներ կայացնող մարմինը (խորհդարան) շուտով հակառակ տեսքը կունենա։
Նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ որևէ երկրում սահմանադրական մեծամասնություն ունեցող կուսակցություն չկա:
«Մենք չենք լինի խորհրդարանում, սակայն կաշխատենք ընտրողների հետ, կանենք այն, ինչը չի կարող ունենա նոր գումարման Խորհրդարանը»,-ասել է Ոսուփաշվիլին՝ նշելով, որ ինքն իրերը կոչում է իրենց անունով և ոչնչից չի վախենում։

Թողնել պատասխան