Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված ցորենի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, իսկ ալյուրի ծավալն աճել է տասն անգամ։ 

Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ 2021-ի առաջին եռամսյակում Վրաստանը Ռուսաստանից գնել է 66,718 հազար տոննա ցորեն՝ 16,5 միլիոն դոլար արժողությամբ, իսկ 2022-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներմուծվել է 27,247 հազար տոննա ցորեն՝ 8,9 միլիոն դոլար արժողությամբ։

Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2022-ի առաջին եռամսյակում Վրաստանը Ռուսաստանից գնել է 31,503 հազար տոննա ալյուր՝ 10,1 մլն դոլար արժողությամբ։ Մինչդեռ նախորդ տարի գնվել էր 3,014 հազար տոննա ալյուր՝ 847,95 հազար դոլար արժողությամբ։ 

Նշենք, որ Վրաստանում ցորենի ներկրման կրճատումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից մաքսատուրքի սահմանմամբ, որը, ներկայիս տվյալներով, 1 տոննա ցորենի գինը բարձրացնում է գրեթե 111 դոլարով։ 

Նշենք նաև, որ ի տարբերություն ցորենի՝ Ռուսաստանը մաքսատուրքեր չի սահմանում ալյուրի ներկրման համար։ 

Ըստ Geostat-ի՝ արտաքին առևտրի տվյալներով՝ 2021 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում Ղազախստանից ցորենի ներմուծումը փոքր-ինչ աճել է։ Եթե ​​անցյալ տարի Վրաստանը Ղազախստանից գնել է 2 000 տոննա ցորեն, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 3 000 տոննայի։